2013-ի փետրվարի 11-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ սպասելիքներ ունի մեկ շաբաթից անցկացվելիք ընտրություններից. «Այս անգամ ի զորու ենք ընտրությունների միջոցով փոխելու երկրում տիրող իրավիճակը»։
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի զարմանում, որ պետությունը պարտադիր կուտակային հիմնադրամի համար գումարներ է պահում քաղաքացիներից այն դեպքում, երբ ՍԴ-ն կասեցրել է այդ օրենքի կիրառումը. «Կարող են չվճարել, բայց գումարները պարտավոր են պահելու»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը խաղաղության եւ երկխոսության կոչ է անում Հայաստանին՝ առաջարկելով պատմաբաններին թողնել 1915-ի «իրադարձությունները»: «Այն, ինչ 100 տարի առաջ կատարել են հայերը թուրքերի դեմ, իսկ թուրքերը հայերի դեմ, պատշաճ կարգով չի քննարկվել»,- ասում է Էրդողանը: «Անհնար է շրխկացնել դուռը, որը կողպված է ներսից»,- Թուրքիայի նախագահին արձագանքում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը բառացիորեն ծաղրում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որն իշխանություններին կոչ էր արել լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին ու կատարել տնային աշխատանքը: «Կարո՞ղ է՝ մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել եւ այլն»,- հեգնանքով հարցնում է Հրայր Թովմասյանը:
«Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք». սպառնում է ԱԺ ընտրություններին պատրաստվող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը սպառնում է իր կուսակիցներին։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ոչնչով չի կարող ուրախացնել մեր թոշակառուներին, որոնք ամեն տարի ակնկալում են թոշակի մի քիչ բարձրացում. «Թոշակների, նպաստների ու աշխատավարձի բարձրացման համար հարկավոր է շարունակական, կայուն տնտեսական աճ: Թոշակը նույնիսկ 5000 դրամով բարձրացնելու համար ամեն տարվա համար հավելյալ 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ»։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը վերջապես կողմնորոշվել է, թե ինչ է կոկորդիլոսը՝ թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Կողմնորոշումը ՊԵԿ-ին պետք էր, որպեսզի կարողանա ձեւակերպել, թե ո՞ր կենդանատեսակի անվան տակ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն: «ՊԵԿ-ը կոկորդիլոսի ձուն գրանցել է որպես թռչնի ձու»,- ԱԺ-ում հայտարարում է մարզպետը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, բայց «Ոչ»-ի քարոզարշավ չի սկսի: «Իշխանությանն օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում»,- պարզաբանում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին դուր չի գալիս համախմբակից Անուշ Բեղլոյանի այն միտքը, թե Հայաստանը նախորդ 30 տարում բանակ չի ունեցել: «Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա ո՞նց ենք հաղթել Արցախյան առաջին պատերազմը, երեւի, Մարսից են եկել, հաղթե՞լ»,- հարցնում է Քոչարյանը:
ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը խորհրդարանում բացահայտում է, թե ով է աչք դրել իր պաշտոնին. «Ջհանգիրյանն ինձ ասել է՝ լավ կլինի, որ հրաժարական տամ ու ինքն աշխատի որպես ԲԴԽ նախագահ»։
Մարտի 1-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել քննիչի հետ, որպեսզի հասկանան՝ դեռ որքա՞ն է ձգվելու այս գործի քննությունը: «Մտադիր եմ գնալ քննիչի մոտ, ասել՝ ի՞նչ առաջընթաց կա, ո՞ւր եք հասել, պետք է աշխատենք, տանը նստելուց ոչինչ դուրս չի գա»,- ասում է Սարգիս Քլոյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: