ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանելով հայրենիքի ապագայի մասին քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին, հայ ազգի մոտ ախտորոշել է միզապարկի քար, որն ինքնուրույն չի ընկնում։
Մասնագետները, սակայն, գտնում են, որ նախ պետք է բացահայտել դրա ձեւովորման պատճառը։
Արմեն Աշոտյանն առաջին մասնագիտությամբ բժիշկ է, բայց քանի որ այժմ կալանավայրում է, դժվար թե կարողանա միզապարկի քարի ձեւովորման պատճառը բացահայտող հետազոտություններ անել։
Փոխարենը կարող է հիշել, թե ինչպես եւ հատկապես ինչու իր հարազատ կուսակցությունն իշխանությունը զիջեց հիշյալ նորագոյացության հետ նույնացվող անձին։