Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ԱՄՆ-ին եւ այլ երկրներին կո է արել չխառնվել իր երկրի ներքին գործերին եւ օբյեկտիվ գնահատել այնտեղ տեղի ունեցող գործընթացները։
«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք իրավահավասար համագործակցության մեջ ենք բոլոր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի։ Իմ միակ խնդրանքը՝ մեր ներքին գործերին չխառնվել»,-հայտարարել է Ժապարովը ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինկենի նամակին ի պատասխան, որը հրապարակել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Էնթընի Բլինկենը նամակ էր գրել Սադիր Ժապարովին, որտեղ անհանգստացել էր ոչ կառավարական կազմակերպություններին վերաբերող օրենքի վերանայման ղրղզական իշխանությունների պատրաստակամությունից, որն ըստ պետքարտուղարի, վատ կանդրադառնա այդ երկրի քաղաքացիական հասարակության վրա։
Ժապարովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ ներկայացուցիչը Ղրղզստանի մարդու ազատության մասին ոչ օբյեկտիվ տեղեկությունների է տիրապետում։ Ըստ Ժապարովի, միայն մի քանի դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ են «կրակի վրա յուղ լցնում»։