Գազայի հյուսիսում մեկուսացված բնակիչների սննդի պաշարները վերջանում են: Այս մասին հաղորդում է BBC-ի թղթակիցը:
Ռաֆահի բնակիչները BBC-ի թղթակցին հայտնել են, որ նրանք արդեն ուտում են կենդանիների համար նախատեսված կերեր, բայց դրանք էլ են սպառվելու վրա:
ՄԱԿ-ն արդեն զգուշացրել է, որ Գազայի հյուսիսային հատվածի երեխաների 15 տոկոսը սոված է քնում: Մոտ 300 հազար պաղեստինցի հյուսիսում ընդհանրապես կտրված է որեւէ օգնությունից եւ նրանց սպառնում է սովը:
Իսրայելական բանակի ներկայացուցիչը, որին հանձնարարված է համակարգել միջազգային օգնությունը դեպի Գազա, հայտարարել է, որ «այնտեղ ոչ մի սով էլ չկա, վերջակետ»:
BBC-ն խոսել է Գազա եւ Բեյթ Լահի քաղաքներում բնակվող երեք պաղեստինցու հետ: Նրանք ասել են, որ Գազայի շուկաներում այլեւս հնարավոր չէ ալյուր գտնել, ավարտվում են պահածոների պաշարները:
Այս շաբաթ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպությունը BBC-ին հատնել է, որ իսրայելական բանակը կանգնեցրել է դեպի Գազայի հյուսիս ուղեւորվող 5 հումանիտար բեռների շարասյունից 4-ը: Իսկ սա նշանակում է, որ երկու մատակարարումների միջեւ ընդմիջումը հասել է երկու շաբաթի: