Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի միակ բժշկական ամբուլատորիան հարակից երեք գյուղերի շուրջ 4000 բնակիչներին այսուհետեւ կընդունի ջեռուցվող, տաք սենյակներում:
Որպեսզի գյուղի բնակիչները ամբուլատորիա այցից հետո ցրտից ավելի չհիվանդանային, Ախուրյան համայնքի ծրագրերի բաժինը դիմել է Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին, որ համաֆինանսավորմամբ շենքը ջեռուցման համակարգով ապահովեն:
Վարդ Վիժնը «Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում ներդրել է 855000 ՀՀ դրամ, 200000-ն էլ Ախուրյան համայնքի ներդրումն է:
Համայնքներին աջակցող ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Կանայք Վրաստանի հետ համագործակցությամբ, ինչպես նաւ Շվեյցարիայի եւ Ավստրիական զարգացման գործակալությունների ֆինանսական աջակցությամբ:
Բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի կողմից ջեռուցման համակարգը հաջողությամբ փորձարկվել ու նոր ծրագրեր իրականացնելու պայմանավորվածույուններ են ձեռք բերվել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։