2013-ի փետրվարի 12-ին Նորք Մարաշի բնակիչը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական քարոզարշավի ժամանակ մաղթանք է հղում. «Տա Աստված, որ ազգովի 5 տարի հետո բոլորը դուրս գան փողոց, խնդրեն ու աղաչեն, որ դարձյալ դուք շարունակեք ղեկավարել մեր հանրապետությունը»:
Ժողովուրդը Երեւանում դուրս է գալիս փողոց բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման դեմ: Իշխանությունները խոստանում են, որ համակարգի ներդրման դեպքում 30 տարի հետո նրանք լավ են ապրելու: «30 տարի հետո յա էշը կսատկի, յա էշատերը»,- թեման փակում են բողոքավորները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական վերնախավին հավաքում է Մելիք-Ադամյան 10 հասցեում, որտեղ հայտարարում է, որ քաղաքականությունից դուրս է շպրտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը հայտարարել էր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին: «Ես էի արգելել որեւէ մեկին հոլովելու ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ուղարկվում է վաստակած թոշակի: Սակայն նա մի քիչ էլ է ուզում աշխատել եւ այդ մասին ուղղակիորեն ասում է Սերժ Սարգսյանին: «Տա Աստված, առողջությունն իմ ների, ես կշարունակեմ ուրեմն իմ աշխատանքը»,- ասում է Գորիկ Հակոբյանը:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ընտրություններին ընդառաջ միավորվում են Հայաստանում իշխանափոխություն անելու համար: «Այս իշխանությունն ապրում է իր վերջին օրերը»,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավետում է, որ՝ ըստ սահմանադրական փոփոխությունների, երկիրը պետք է ղեկավարի վարչապետը: «Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասում է Արմեն Աշոտյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է տնտեսական հեղափոխության մասին, որի ծրագիրը ներկայացնում է անմիջապես: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ կասկածներ ունի. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, չենք կարող կողմ քվեարկել»:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը չի մասնակցի ապրիլին նախատեսված սահմանադրական հանրաքվեին, որի ժամանակ որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ եւս 6 դատավորի իրենց պաշտոնում մնալ-չմնալու հարցը: «Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի եւ պետականության դեմ եւ չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը»,- ասում է պարոն Հարությունյանը:
44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայրենիքի փրկության շարժում սկսած ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը գիտի Փաշինյանի իշխանությունը տապալելու բանաձեւը. «Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետի հենարանն են»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որն օրերս Փարիզում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ հայ համայնքի հանդիպմանը, փակագծեր է բացում, թե ինչու Ֆրանսիան ջանքեր չի գործադրում Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար: «Մակրոնն ասել է, որ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ Հայաստանը նրանց բանտարկի»,-պատմում է Մուրադ Փափազյանը:
ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում, թե ինչու է Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկում երկրաշարժից պատուհասված Թուրքիա, երբ Ադրբեջանը շրջափակել է Ղարաբաղը. «Պետք էր սահմանափակվել արժանապատիվ ցավակցական մեկ հայտարարությամբ»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: