Ադրբեջանական APA գործակալությունը հղում կատարելով Կուբաթլուի շրջանի ռազմական դատախազությանը հայտնում է, որ իբր Կապանի շրջանի Ներքին հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից արձակված կրակոցից վիրավորվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության մեկ աշխատակից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարությանը։