Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի վերաբնակների հանդեպ ամերիկյան պատժամիջոցները կարող են աննախադեպ հետեւանքներ ունենալ ամբողջ վերաբնակեցման գործընթացի վրա։
Այս մասին տեղեկացնում է Axios պարբերականը։
Ըստ Axios-ի, Նաթանյահուն տագնապած է Բայդենի հրամանագրից, որը տարածվում է տարածաշրջանի անվտանգությունի խաթարողների, ինչպես նաեւ ահաբեկչական գործունեություն ծավալածանձանց վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին հայտնի է դարձել պատժամիջոցների ցուցակ կազմելու ԱՄՆ նախագահի մտադրության մասին, որտեղ տեղ գտած մարդիկ կզրկվեն ԱՄՆ-ում ունեցած սեփականությունից եւ ԱՄՆ տարածքում որեւէ ֆինանսական գործունեությունից, նրանց կարգելվի շփումները ամերիկյան ընկերությունների հետ, ինչպես նաեւ նրանց վրա կտարածվեն վիզային սահմանափակումներ։