Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հաղթանակով ավարտված նախագահական ընտրություններին նվիրված Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է, որ տեղի ունեցած ընտրությունները «հաղթանակի ընտրություններ էին»։
Ընդգծելով, որ ընտրությունները առաջին անգամ անցկացվել էին Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքում Փանահովը նշել է, որ «պայմաններ էին ստեղծվել Լաչինում, Շուշիում եւ այլ տարածքներում մշտապես բնակվող քաղաքացիների եւ այնտեղ աշխատողների քվերակության համար»։
Նրա խոսքերով Արցախի տարածքում ստեղծվել էր 26 ընտրատեղամաս։ Փանահովը բարձր է գնահատել մասնավորապես Ստեփանակերտում ձեւավորած ընտրատեղմասը, որտեղ իր ընտանիքի անդամների հետ քվերակության էր գնացել անձամբ նախագահ Ալիեւը։
Ադրբեջանի սահմանադրական դատարանը նիստի ընթացքում հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն քվերակողների ձայների 92,12 %-ով հաղթել է Ալիեւը։ Նրա երդման արարողությունը Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն պետք է տեղի ունենա 3 օր անց։