Մոսկվան ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածության շուրջ վերջին զարգացումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլը Երեւանին եւ Բաքվին զսպվածության կոչ է անում։
«Շփման գծից ստացվող լուրերն, անշուշտ, մտահոգիչ են, երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի ամեն կերպ խուսափեն այնպիսի գործողությունների դիմելուց, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Ուշադիր հետեւելու ենք», — ասել է Պեսկովը։