ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Պաղեստինում հակամարտությունը «երկու պետություն» ձեւաչափով լուծելու հեռանկարները։
«Քննարկել ենք ճգնաժամը Մերձավոր Արեւելքում եւ արաբ գործընկերների հետ երկու պետությունների լուծման ուղղությամբ ջանքերը վերսկսելու նախաձեռնությունները։ Անհամբեր սպասում եմ հավելյալ բանակցություններին՝գալիք Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ընթացքում»,-ասվում է Բորելի X-ի գրառման մեջ։