Թուրքական մի քանի մասնավոր բանկեր զգուշացումներ են ստացել ԱՄՆ-ից այն պատճառով, որ դեպի Ռուսաստան գումարներ են փոխանցում:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով բանկային սեկտորի անանուն աղբյուրին:
«Բանը հասել է էլ ավելի լուրջ սպառնալիքներին»,-ասել է աղբյուրը:
Փետրվարի սկզբից թուրքական բանկերը փակում են ռուսական իրավաբանական դեմքերի հաշիվները, միաժամանակ ավելացնելով պահանջները ռուս ֆիզիկական դեմքերից, որոնք Թուրքիայում քարտային հաշիվներ են բացում:
Ekonomim թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի առեւտրի նախարարությունը ընկերությունների ցուցակ է կազմել, որոնք Ռուսաստանից վճարումների խնդիր ունեն: Թուրք արտահանողները արդեն իրենց ապրանքների դիմաց վճարումներ չեն ստանում: