Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Մյունխենի Անվտանգության համաժողով ուղեւորվելուց առաջ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է փետրվարի 12-ին եւ 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած միջադեպերին։
Պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողի այն հարցին թե նախօրեին տեղի ունեցած միջադեպերը ինչո՞վ կարող են բարդացնել խաղաղության գործընթացը, եւ թե ինչո՞ւ են դրանք տեղի ունենում հիմա, Օ՛Բրայենը միայն նշել է․ «լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի շատ դիվանագիտական ջանքեր ներդնելու կարեւորությունը»։
Խուսափելով պատասխանել նաեւ այն հարցին թե արդյո՞ք Մյունխենում նախատեսված է որեւէ բանակացություն կողմերի միջեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել էր․ «չեմ ցանկանում շահարկել որեւէ հստակ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք մերձեցնել կողմերի դիրքորոշումները»։