Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դեկոտինիին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ առաջընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։