Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ եւ Եեւանին ու Բաքվին կոչ է անում գնալ իրադրության լիցքաթափման։ Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ եւ կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին զսպվածություն դրսեւորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար եւ խուսափել իրավիճակի հետագա դեգրադացիայով լի ցանկացած գործողություններից։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։