Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում երդմնակալության արարողությունից հետո հնչեցրած ելույթում հայտրարաել է, որ Հայաստանը նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին։
«ժամանակի ընթացքում մենք դարձյալ ականատես եղանք մեր նկատմամբ հետագա տարածքային պահանջների, եւ նրանք կրկին չեն ցանկանում հրաժարվել իրենց կեղտոտ գործերից։ Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,-ասել է Ալիեւը։