Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 14-ին Մեջլիսում երդմնակալության արարողությունից հետո հայտարարել է, որ եթե Հայաստանը չփոխի օրենսդրությունը ապա խաղաղության պայմանագիր չի կնքվի։
«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։ Հայաստանը եւ նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը կարգի չբերի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,-հայտարարել է Ալիեւը։