2013-ի փետրվարի 14-ին Ապարանում տեղացիներից մեկը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին բանաստեղծություն ձոնեց, որն սկսվում էր այսպես. «Դու վառվող կերոն»: «Ապրեք, լավ էր: Ահա թե ինչ է նշանակում ապահով Հայաստան: Եթե մարդկանց տաս-քսանհիգ տոկոսի մեջ լինեն այսպիսինները, մենք օր առաջ կհասնենք ապահով Հայաստան»,- ասաց նախագահի թեկնածուն:
ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի այդ պահանջը. «Իզուր են պահանջում կառավարության հրաժարականը, հաջորդ կառավարությունը նույնպես հանրապետական է լինելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը մենք ենք»:
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս բերվելուց հետո իր կողմնակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց եւ իշխանափոխություն սկսել: ՀՀԿ-ում չեն հավատում, թե Ծառուկյանն այդ կոչը հնչեցրած լինի ինքնուրույն: «Չկա տեսագրություն, որտեղ ինքը թեկուզ կարդում է իր կոչը»,- հայտարարում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Գլոբալ տաքացման խնդիրներին վերաբերող մյունխենյան համաժողովի ժամանակ ԱԳ նախարարի խորհդրական Անդրանիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից հետաքրքրվում է. «Ինչո՞ւ եք ձեր բոլոր անհաջողությունների համար մեղադրում հայերին»: Ալիեւը երկար չի մտածում պատասխանելիս. «Որովհետեւ ամեն ինչում մեղավոր են հայերը»։
Հայտնի է դառնում, որ ԱԺ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Լրագրողներին զարմացնում է, որ ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կուսակցության նախագահն (Սերժ Սարգսյանն) է այդպես որոշել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տեղյակ է, որ հանրությունն առանձնապես սպասելիքներ չունի իրենից: Թեկնածուն համեստորեն ասում է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ում սպասելիքներ չունեին մարդիկ, բայց ամեն ինչ փոխվեց. «Էն երկիրը, որտեղ ապրում էինք ուրիշ երկիր էր՝ հսկայական կայսրություն, հսկայական բանակ, Կա-Գե-Բե եւ այլն, ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ երկիրը կարող է եւս 100 կամ 200 տարի չգոյատեւի, բայց փոփոխվեցին»։
Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, թե իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» կապ ունի Միքայել Մինասյանի հետ, որի մասին ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարուքյանը հակառակն է պնդում՝ Փաշինյանն է համագործակցել Սերժ Սարգսյանի փեսայի հետ. «Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել ա»:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունում է, որ ունի քրեական անցյալ: «Ռուսաստանում իմ ծառայության ընթացքում եղել է միջադեպ, որ իմ ազգային արժանապատվությանը վնասող, ազգային պատկերացումներին, որեւէ կերպ հարված է հասցվել եւ ես հայտնվել եմ այդ միջադեպում»,- պատմում է նախարարը:
Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գիտի, թե ազգն ինչու պարտվեց 44-օրյա պատերազմում. «Արցախի օկուպացիան սկսվեց Երեւանում եւ Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ,հետեւաբար Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երեւանում եւ Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով»:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, վրդովված է այն փաստից, որ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ. «Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս մտնում այս շենք, մտնում այս հանձնաժողով, նստում ու նայում Գեղամ Նազարյանի երեսին, որին նա 44 օր ասում էր՝ գիտե՞ս, քո որդին ողջ է»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գեւորգ Գորգիսյանը համոզված է, որ Ղարաբաղի շրջափակումը վերացնելու ամենակարճ տարբերակը տեղի իշխանությունների ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի հետ: «Փակուղի է Ադրբեջանի հետ չխոսելը, քանի որ Բաքուն ստեղծելու է հայաթափման պայմաններ։ Կործանման ենք գնալու՝ Ադրբեջանի հետ չխոսելով․ սպասենք՝ Արցախից մինչեւ վերջին հայը դո՞ւրս գա»,- ասում է Գեւորգ Գորգիսյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: