Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը X-ի գրառման մեջ ցավակցություններ է հայտնել փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի հարակից դիրքերում ադրբեջանական կրակոցներից զոհված հայ զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին։
«Անկեղծ ցավակցում եմ նախօրեին Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասվում է եվրոպացի դիվանագետի գրառման տեքստում։