Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 453 միլիարդ եվրո:
Այս տեղեկությունների աղբյուրը հենց Եվրոպական հանձնաժողովն է, որտեղից նշել են, որ ուսումնասիրություններին մասնակցել են ՄԱԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի, Համաշխարհային բանկի եւ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները:
Ավելի վաղ Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի համաժողովի ժամանակ 6 երկիր հրաժարվել է ստորագրել Ուկրաինային պատճառած վնասների ռեեստրի դեկլարացիայի տակ: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը Բոսնիա-Հերցոգովինան, Հունգարիան, Սերբիան եւ Թուրքիան: