Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում անդրադարձել է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ ագրեսիային:
«Ադրբեջանը չունի որեւէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար»,- գրել է Էդմոն Մարուքյանը:
«2021 թվականից սկսած բոլոր գործողությունները ագրեսիա են եւ համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ: Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը եւ պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,-գրել է Մարուքյանը: