Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը խոսել է ցեղասպանության մասին լռելու անթույլատրելիության մասին:
Առիթը Գազայում Իսրայելի գործողություններն են:
«Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն եւ հետեւանքներ է բերում իր հետեւից։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա»,-ըստ trtrussian.com-ի, ասել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահը, Իսրայելի գործողությունները կանխելու համար «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի: