Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երկրի վարչապետի պաշտոնում նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկի հիման վրա վերընտրել է Ալի Ասադովին։
Սահմանադրության համաձայն փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրված Ալիեւը փետրվարի 14-ին ցրել էր կառավարությունը։ Նա վարչապետի պաշտոնի համար առաջարկություն Միլլի Մեջլիս պետք է ներկայացներ իր լիազորությունները ստանձնելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում կամ Նախարարների կաբինետի հրաժարականի օրվանից ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում: