Արեւմուտքը փորձում է «ցնցել» իրավիճակը Հարավային Կովկասում եւ միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Այս մասին TACC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը հնչեցրած ելույթում։
«Մենք նաեւ տեսնում ենք Արեւմուտքի ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը այս շրջաններում հանգեցրել է իրադրության լարմանը»,-ասել է Պատրուշեւը։