Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած այն հայտարարությունը, որ Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-ասվում ՀՀ ՊՆ հայտարարության տեքստում: