Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը։
Ինչպես երեւում է փաստաթղթից, նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պորտֆելները։
Մասնավորապես, ներքին գործերի նախարար վերանշանակվել է Վիլայաթ Էյվազովը, արտաքին գործերի նախարար՝ Ջեյհուն Բայրամովը, պաշտպանության նախարար՝ Զաքիր Հասանովը, էներգետիկայի նախարար՝ Փարվիզ Շահբազովը, տնտեսության նախարար՝ Միքայիլ Ջաբարովը, ֆինանսների նախարար՝ Սամիր Շարիֆովը, Պաշտպանական արդյունաբերության նախարար՝ Վուգար Սուլեյմանովը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Քամալեդդին Հեյդարովը եւ էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարար՝ Մուխթար Բաբաեւը։