Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեւիչնը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան համար մեղադրել է ՌԴ իշխանություններին։
«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, նա հենց նոր դաժանորեն սպանվել է Կրեմլի կողմից։ Դա փաստ է, եւ դա այն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանի ներկայիս ռեժիմի իրական էության մասին: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին եւ ընկերներին»,-գրել է Ռինկեւիչնը X-ի իր էջում։