Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր էջում գրել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր կյանքով է վճարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ստեղծված ճնշումների համակարգին դիմակայելու համար։
«Ալեքսեյ Նավալնին իր կյանքով վճարեց ճնշումների համակարգին դիմակայելու համար։ Նրա մահը քրեակատարողական հիմնարկում մեզ հիշեցնում է Վլադիմիր Պուտինի ռեժիմի իրական դեմքը»։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ցավակցություն է հայտնել Նավալնիի ընտանիքին եւ ռուս ժողովրդին։
Նշենք նաեւ, որ X-ի իր էջում կատարած գրառման մեջ ՌԴ իշխանություններին Նավալնիի «սպանության» համար մեղադրել էր նաեւ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեւիչնը։