Գերմանիան եւ Ուկրաինան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում պարտավորությունների եւ երկարաժամկետ աջակցության վերաբերյալ։ Այս մասին X-ում կատարած գրառման մեջ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ես այսօր համաձայնագիր ստորագրեցինք մեր երկարաժամկետ անվտանգության պարտավորությունների վերաբերյալ։ Սա պատմական քայլ է: Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի պայմաններում»,-ասվում է գրառման մեջ։
Զելենսկին այժմ աշխատանքային այցով Բեռլինում է։ Գերմանիայի նա կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է համանման պայմանագիր ստորագրել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։