Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ողբերգական մահվան համար որպես միակ պատասխանատու ԵՄ-ն տեսնում է Ռուսաստանի «ռեժիմին»։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության եւ ժողովրդավարության արժեքների։ Հանուն իր իդեալների՝ նա զոհաբերեց իրեն։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին եւ նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում՝ ամենադժվար հանգամանքների մեջ: Մարտիկները ընկնում են, բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ իշխանություններին Նավալնիի «սպանության» համար X-ում կատարած գրառումների մեջ մեղադրել էին նաեւ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեւիչնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։