ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար ՌԴ իշխանությունների պատասխանատվության մասին հնչեցրած հայտարարությունները որակել է «անսահման ցինիզմ»։
«Մարդու մահը միշտ էլ ողբերգություն է։ Հետաքրքիր է, թե ինչու է Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի համար Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկում Ռուսաստանի քաղաքացու մահը դարձել շատ ավելի կարեւոր եւ ավելի սարսափելի, քան ԱՄՆ քաղաքացի, լրագրող Գոնսալո Լիրայի մահը, որը խոշտանգումների էր ենթարկվել ուկրաինական բանտո՞ւմ։
Մեղադրանքներ սփռելու փոխարեն պետք է զսպվածություն դրսեւորել եւ սպասել դատաբժշկական փորձաքննության պաշտոնական արդյունքներին»,-ասվում ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։