2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում նախագահի հերթական ընտրություններ են։ Օրվա վերջում հայտնի է դառնում, որ պաշտոնական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվում է Սերժ Սարգսյանին։ «Ոչ ոք չի պարտվել, պարտվել է փոքրոգությունը, վախը»,- հայտարարում է ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հայկական լրատվամիջոցներում հայտնվում են Հարավային Կորեայի կլինիկաներից մեկում արված ռեպորտաժի կադրեր, որոնք պատմում են նախագահ Սերժ Սարգսյանին օրգանիզմում ցողունային բջիջներ ներարկելու մասին։ «Սերժ Սարգսյանը գնացել էր Հարավային Կորեա ոչ թե երիտասարդացման, այլ բուժման եւ թարմացման համար։ Ցողունային բջիջները երիտասարդացման հետ կապ չունեն: Ցողունային բջիջներն արմատային են, դրանք արտադրում են որոշ նյութեր, որոնք թարմացնում են մարդու օրգանիզմը»,- լրագրողներին ասում է նյարդավիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը։
Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս շպրտած ՀՀԿ-ն լավ գիտի ինչ է անում։ «Կան շատ մարդիկ, ովքեր այլ գործունեությամբ են զբաղվում, բայց ձեռի հետ էլ քաղաքականությամբ՝ հրապարակային լինելու առումով։ Էս երեւույթը մենք պետք է փորձենք բոլորս վերացնել»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Դաշնակցությանը կառավարություն վերադարձնելով ՀՀԿ-ն նրան հանում է Ռոբերտ Քոչարյանի տակից։ «Ես չեմ կարծում, որ 125- ամյա Հայ հեղափոխական դաշնակցությունը երբեւէ իր պատմության մեջ եղել է ինչ-որ մեկի տակ»,- ասում է պատմաբան Շարմազանովը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Նա ներկաներին դիմում է այսպես․ «Ես հիմա ձեզ կդիմեմ՝ հոպարներ»։
Բանակում 8 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը, պատմում է, թե ինչ զրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ որդու սպանության հանգամանքների շուրջ։ «Ես Վիգեն Սարգսյանին ասացի, որ ապացուցված է, որ տղայիս սպանել են, էն, որ ասում եք ուռուցք է ունեցել, դա էլ է հերքվել փորձաքննությամբ: Նայեց, հետո ինձ ասաց՝ հա, դուք ճիշտ եք, բայց ես իրավասու չեմ: Ես էլ որպես սպանված զինվորի ծնող չդիմացա ու ասացի՝ գիտեք դուք ինչի իրավասություն չունեք, որովհետեւ բանակում չեք ծառայել, չգիտեք ինչ բան է դիրքը, խրամատը»,- պատմում է տիկին Իրինան։
Նկարիչների Միության դահլիճում հնչում է պենտատոնիկան: Չինարենով «Կաքավիկն» են կատարում, հայերեն էլ՝ չինական ժողովրդական երգեր: «Չինական կենտրոնի» տնօրեն Իզաբելլա Մուրադյանը ոգեւորությամբ հայտարարում է․ «Մի հետաքրքիր գենետիկական հետազոտություն է կատարվել եւ պարզվում է, որ չինացիների չորս տոկոսը հայկական գեն ունի»։
Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը չի միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատին։ «Միանանք ինչի՞ համար, էլի, ի սկզբանե այս հակասահմանադրական, հակաօրինական պրոցեսին միանանք, որ մի հատ էլ դառնա, որ փաստորեն մենք ենք «Ոչ»-ի ճակատում, ու սկսի ինքը թիրախավորել»,- պարզաբանում է Լեւոն Քոչարյանը։
Գեղարքունիքի մարզի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, որը զանգահարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման որեւէ երկարատեւ կարգավորում հնարավոր չէ։ «Բաքուն պետք է հասկանա, որ պետք է ինչ-որ ճանապարհ լինի կարգավիճակի հարցը լուծելու համար»,- «Ինֆոքոմ»-ի Focus on Russia հաղորդման ժամանակ ասում է Ուորլիքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է երկխոսել Ղարաբաղում հայ փոքրամասնության հետ։ «Բայց պատրաստ ենք երկխոսել հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- Ռուբեն Վարդանյանին ակնարկելով ասում է Ադրբեջանի նախագահը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: