Մոսկվայի աճուրդի տանը երեկ վաճառվել է Հովհաննես Այվազովսկիի «Լուսնյակ գիշեր» կտավը։ Նրա համար վճարվել է 92 միլիոն ռուբլի։
«Արվեստի «գուռմանների» մոտ ամենամեծ իրարանցումն առաջացրել է հավաքածուի զարդն ու աճուրդի գլխավոր լոտը՝ Կոստանդունապոլիսի ծովային տեսարանը «Լուսնյակ գիշեր» աշտարակների ֆոնին։ 1878 թվականին նկարված այդ կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Մոսկվայի «Աճուրդային հոլդինգին»։
Ավելի վաղ «Աճուրդային հոլդինգը» հաղորդել էր, որ Այվազովսկու այս գործը աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։
Աճուրդի ժամանակ վաճառվել են նաեւ այլ ստեղծագործություններ՝ Իլյա Ռեպինի «Ֆիլարետ պատրիարքը» (29,5 միլիոն ռուբլի), Նիկոլայ Ռերիխի «Հիմալայները» (12 միլիոն ռուբլի)։