Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում հակադրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փետրվարի 18-ին Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ «միջազգային հանրությունը չի աջակցում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին»։
«Ինչպես երեւում է, վարչապետը չի ասում, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններն անհիմն են: Վարչապետն անհիմն է համարում են այն գործողությունները, որոնք պետք է շարունակվեն, եթե միջազգային հանրությունը դրանց աջակցեր»,- ասել է Հաջիզադեն եւ Փաշինյանի հայտարարությունը որոկել որպես «միջազգային հանրությանը մոլորեցնող»։
«Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական եւ օգտակար մթնոլորտում՝ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի կոչերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջազգային հանրությանը մոլորեցնելող հայտարարությունները ցավալի են»,-ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի պնդմամբ այս ամենը «անուղղակիորեն այն բանի ապացույցն են, որ հայկական կողմի պահանջները դեռ շարունակվում են»։
«Այս առումով մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ պահանջները, որոնք արտացոլված են Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրական ակտերի մեջ, պետք է վերացվեն»,-ասել է Հաջիզադեն։