Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան փետրվարի 18-ին ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը ներկա պահին Գազայում իրականացնում է այնպիսի «ցեղասպանություն», որը համեմատած Հոլոքոստի հետ ավելի «դաժան է»։
«Այն ինչ տեղի է ունենում հիմա պաղեստինցի ժողովրդի հետ, չի եղել որեւ է այլ պատմական պահի։ Սա առավել դաժան ցեղասպանություն է, քան այն մեկը, երբ [Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ] Հիտլերը որոշել էր սպանել հրեաներին»,-ասել էր Լուլա դա Սիլվան։
Watch: Brazilian President Lula da Silva likens the Israeli war against Hamas in Gaza to the Nazi genocide during World War II. #Brazil #Israel #Gaza
Read more: https://t.co/Z9OrizeljF pic.twitter.com/JjUpWaJGrp
— Al Arabiya English (@AlArabiya_Eng) February 19, 2024
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բրազիլիայի նախագահի մեկնաբանությունները որոակել էր «հակասեմական», «ամոթալի», «անպատասխանատու» եւ «ահաբեկչությանը խրախուսող»։ Նեթանյահուն նաեւ հայտարարել էր, որ իր կառավարությունը ի նշան բողոքի հետ է կանչել Բրազիլիայում Իսրայելի դեսպանին։