Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձին հանդիպումը։
Այժմ հաղորդվում է, որ մեկնարկել է հանդիպման երկրորդ փուլը՝ արդեն ընդլայնված կազմով։
Փետրվարի 19-ին ադրբեջանական մամուլում շրջանառվում էր Ալիեւի Անկարա կատարած ուղեւորության տեսագրությունները եւ լուսանակարները, որտեղ նա նախ պատվիրակության ուղեկցությամբ ծաղկեպսակ էր դնում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի (Ատաթուրքի) դամբարանի, ապա նաեւ իր հայր Հեյդար Ալիեւի արձանի դիմաց։