Բանալի բառը «երբեք»-ն է, «…որովհետեւ կորսված հայրենիքի՝ անդադար տեսլականը մի բանի համար է, որ մենք այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության վրա»։
Վերը հիշատակված անձը սա ասել է Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Եվ հայ համայնքի ներկայացուցիչների մեջ չի գտնվել մեկը, որը կհարցներ՝ պետությունը, որի ղեկի մոտ [դժբախտաբար] հայտնվել ես, ո՞ւմ կենտրոնացման շնորհիվ կար։
Կամ՝ ո՞վ էր գնացել կորսված հայրենիքի հետեւից եւ ի՞նչ բերելու։
Փաշինյանը սպառել է ճանաչելի մեղավորների ռեզերվն ու հիմա, բառի բուն իմաստով, զառանցում է, մինչդեռ կարող էր Մյունխենում գոնե գարեջուր խմել։