Ղարաբաղի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում «նորից մեզ վերագտնելու եւ ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»:
«Հնարավոր բոլոր ճանապարհները պետք է օգտագործել արցախցիներին Արցախ վերադարձնելու համար»,-այսօր Արցախի ՀՀ ներկայացուցչությունում ասել է Աշոտ Ղուլյանը:
Այս իմաստով փոքրիկ խնդիր է տեսնում Ղարաբաղի ԱԺ մեկ այլ նախկին նախագահ՝ Արթուր Թովմասյանը. «Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»:
Ըստ պարոն Թովմասյանի, առնվազն միջազգային երաշխիքներ են պետք, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ:
Միաժամանակ պարոն Թովմասյանը դեմ չէ Արցախի թեման տաք պահել, բայց դրա համար նրան անհրաժեշտ է հզոր Հայաստան եւ հզոր Սփյուռք: