Հարավաֆրիկյան Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում «ապարտեիդ» իրականացնելու մեջ:
«Իսրայելի գործողությունները պաղեստինյան տարածքներում իրենցից ներկայացնում են ապարտեիդի էլ ավելի ծայրահեղ ձեւ, որը Հարավային Աֆրիկան վերապրել է մինչեւ 1994 թվականը»,- Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցի վերսկսված դատական լսումների ժամանակ հայտարարել է Նիդեռլանդներում Հարավային Աֆրիկայի դեսպան Վուսիմուզի Մադոնսելան։
ICJ hearings into Israel’s illegal occupation of Palestine continue as the following countries present arguments 👇
🔸South Africa
🔸Algeria
🔸Saudi Arabia
🔸the Netherlands
🔸Bangladesh
🔸Belgium
🔸Belize
🔸Bolivia
🔸Brazil
🔸Canada
🔸Chile
LIVE updates: https://t.co/HDlv7C9Fs3 pic.twitter.com/pCjOddhLqc— Al Jazeera English (@AJEnglish) February 20, 2024
«Որպես հարավաֆրիկացիներ՝ մենք տեսնում, լսում եւ խորապես զգում ենք իսրայելական ռեժիմի անմարդկային խտրական քաղաքականությունն ու գործելակերպը՝ որպես իմ երկրում սեւամորթ բնակչության դեմ իրականացված ապարտեիդի ինստիտուցիոնալացված էլ ավելի ծայրահեղ ձեւ։ Հասկանալի է, որ Իսրայելի անօրինական օկուպացիան ապարտեիդի հանցագործություն է եւ չի տարբերվում գաղութատիրությունից: Իսրայելական ապարտեիդին պետք է վերջ դրվի»,-ընդգծել է դիվանագետը։
Մադոնսելան հավելել է, որ Հարավային Աֆրիկան հատուկ պատասխանատվություն ունի «բացահայտելու եւ դատապարտելու» ապարտեիդը, որտեղ էլ որ այն տեղի ունենա։
Արդարադատության միջազգային դատարանում այս շաբաթ լսումներ կանցկացվեն 1967 թվականից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի իրավական հետեւանքների վերաբերյալ, որի շրջանակներում ելույթով հանդես կգան 52 երկրների ներկայացուցիչներ: