Դաշնային հետախուզում է հայտարարվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայր Օլեգ Նավալնիի նկատմամբ։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է ՌԴ ՆԳՆ տվյալների համապատասխան բազայում։
ՆԳՆ-ն միայն հայտնել է, որ Օլեգ Նավալնին «հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»՝ առանց որեւէ մանրամասնության:
ТАСС –ի փոխանցմամբ իրավապահ մարմինները հայտնել են նոր քրեական գործի մասին, որի շրջանակներում հետախուզվում է Օլեգ Նավալնին, սակայն չեն հստակեցրել, թե ինչ հոդվածով է այն հարուցվել։
2022 թվականի հունվարից Օլեգ Նավալնին հետախուզվում էր այսպես կոչված «սանիտարական գործով», որտեղ նա մեղադրվում էր եղբոր աջակցության համար ցույցերի կազմակերպման ժամանակ սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տալու եւ հրահրելու մեջ։