Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր։ Այս մասին X-ի իր էջում գրել է Միշելը։
«Դրական քննարկումներ ենք ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ։ Հարավային Կովկասի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը ԵՄ օրակարգում առաջնային է»,-ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի գրառման մեջ։