Եվրոպական երկրների օդային տարածքում 2023 թվականի օգոստոսից ի վեր ռազմական ավիացիայի թռիչքների ինտենսիվության աճը հանգեցրել է Բելառուսի սահմանի խախտման վեց դեպքի: Այս մասին Մինսկում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ռազմական կցորդների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեւենկոն։
Նրա խոսքերով խախտումները արձանագրվել են հիմնականում Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի կողմից։
«Հետախուզական գործունեության մասշտաբի աճը և օտարերկրյա պետությունների զինված ուժերի օպերատիվ եւ մարտական պատրաստության գործունեության ինտենսիվության բարձրացումը հանգեցնում են օդային տարածքում Բելառուսի Հանրապետության պետական սահմանի խախտման դեպքերի ավելացմանը: Միայն 2023 թվականի օգոստոսից ի վեր վեց նմանատիպ միջադեպ է գրանցվել Լիտվայից, Լատվիայից և Լեհաստանից»,-ասել է Ռեւենկոն։
Նա նաեւ ընդգծել է, որ Բելառուսի պաշտպանության նախարարությունը նման դեպքերին արձագանքում է առավելագույն զուսպ ձեւով՝ սահմանափակվելով միայն հերթապահ ինքնաթիռների օդ բարձրացնելով եւ դիվանագիտական միջոցներով։