Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով գլխավոր վարչության ղեկավար Մեհմեթ Սամսարը՝ Եվրասիական տնտեսական 27-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նշելով, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, Սամսարը նշել է, որ դա կաորղ է դառնալ նոր ժամանակաշրջան տարածաշրջանի համար։
«Այս համատեքստում մենք ակնկալում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտով որեւէ խոչընդոտ չի լինի մեր երկրի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։