Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը այսօր պարզաբանել է, թե ինչու ԵՄ քաղաքացիական դիտորդները չեն դիտարկել Ներքին Հանդը, որտեղ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմի ագրեսիայի պատճառով սպանվեց 4 հայ զինվոր:
«Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ»,-Երեւանում հայտարարել է պարոն Ռիտերը:
Նա նկատել է, որ ի սկզբանե առաքելությունը չէր բացառում, որ Ներքին Հանդում կարող են խնդիրներ ծագել:
«Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետեւ մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»,-ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը: