ՌԴ պետական դումայի առաջնորդ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի ամբիոնից դիֆերամբներ է ձոնել իր երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինին: Հենց Պուտինի շնորհքն է նա համարել, որ անգլիացիներն այլեւս Բարենցի ծովի ձկները չեն ուտում:
Ավելի վաղ Պետդուման չեղյալ էր համարել 1956-ին ընդունված օրենքը, որով անգլիացիներին թույլատրվում էր ձուկ որսալ Բարենցի ծովի ռուսական գոտում:
«Նա մեզ վերադարձրեց մեր ձուկը, որը մոտ 68 տարի ուտում էին անգլիացիները, այդ անխիղճները: Մեր դեմ պատժամիջոցներ են սահմանել, իսկ իրենց բաղադրատեսակների 40 տոկոսը սարքում են մեր ձողաձկներից: Դե թող հիմա նիհարեն ու խելոքանան: Եվ հիմա մենք մեզ ենք վերադարձնում նրանց լավագույն կերակրատեսակները»,-հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը հենց Պետդումայի նիստի ժամանակ: