Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը հաստատել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության ընդունած որոշումը, որով մերժում է Պաղեստին պետության ճանաչման «միջազգային թելադրանքը»։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոն։
Փաստաթղթի հաստատմանը կողմ են քվերակել 120-տեղանոց խորհրդարանի 99 պատգամավոր։
Փետրվարի 18-ին Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել էր «Միջազգային թելադրանքի հետ չհամաձայնվելու մասին հռչակագիրը», որը հաջորդիվ ուղարկվել էր խորհրդարան՝ հաստատման համար։
Ըստ փաստաթղթի Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ Կարգավորումը, պետք է տեղի ունենա «բացառապես կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների»։
Հռչակագրում ընդգծվում է նաեւ, որ Իսրայելը շարունակելու է հանդես գալ Պաղեստին պետության միակողմանի ճանաչման դեմ։
«Հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո նման ճանաչումը հսկայական ու աննախադեպ վարձատրություն կլինի ահաբեկչությանը եւ կխոչընդոտի ապագա խաղաղ կարգավորմանը»,-ասվում է փաստաթղթում։