«Հայաքվե» նախաձեռնության համակարգողը տեսնես ո՞ւմ է տալիս այս հարցը՝ ինքն իրե՞ն, ընդդիմադիր պայքարի իր ընկերների՞ն, թե՞ հասարակությանը։
Եթե ուշացումով ինքն իրեն է հարցնում, լավ կլինի թողնի հասարակական-քաղաքական ասպարեզն ու գնա Կոտայքի մարզի գյուղերից մեկում գազար աճեցնելու։
Եթե ընդդիմադիր պայքարի իր ընկերներին է հարցնում, նրանք ոչ թե պատասխանողն են, այլ՝ պատասխանատուն։
Իսկ հասարակությունը… Հասարակությունն ի՛ր կյանքով ապրում է ապիկար իշխանությունների եւ անկար ընդդիմության արանքում։