Փետրվարի 22-23-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ, այս այցը կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միեւնույն ժամանակ, ուղեւորության հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդումը»: