Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նադեժդինը որոշել է լքել Ռուսաստանը:
«Իր հեռանալով նա ցույց է տալիս, որ չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի իշխանության հետ»,-ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը News.ru-ին: Փորձագետը Նադեժդինին համարել է զգույշ քաղաքական գործիչ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվել էր Բորիս Նադեժդինին գրանցել ՌԴ նախագահի թեկնածու այն հիմքով, որ «նախագահ առաջադրվելու համար նրա հավաքած ստորագրությունների կասկածելի բնույթը թույլատրելիից շատ է»:
«Նա ասել է, թե մեկնում է արձակուրդ հանգստանալու: Նա գնացել էր Գերագույն դատարան, որտեղ նրան ասել են, որ ընտրարշավից ձեզ հանելը օրինական է: Այդտեղ էլ Նադեժդինը որոշեց կանգ առնել»,-ասել է Ալեքսեյ Մակալկինը: