Դանիան ամռանը Ուկրաինա կուղարկի առաջին F-16 կործանիչները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թագավորության պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենին։
Գործակալությունը չի հստակեցնում թե Կոպենհագենի կողմից փոխանցվող կործանիչների ինչ թվաքանակի մասին է խոսքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիան մտադիր է Կիեւին տրամադրել 19 կործանիչ։